Երևանի կենտրոնում քաղաքապետարանը եռաչափ լուսանկար է տեղադրել և քննադատության արժանացել

Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն է մատուցել մայրաքաղաքի բնակիչներին. Ազատության հրապարակում ստեղծվել է եռաչափ՝ 3D սթրիթ արթ: Նկարում պատկերված են ձորում զբոսնող արջեր: Օգտագործվել են հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկեր, որ նկարը հնարավորինս երկար կյանք ունենա:

Ոմանք արդեն հասցրել են նկարվել արջերի հետ, ոմանք էլ հասցրել են հրապարակավ արտահայտել իրենց զայրույթը: Բնակիչներին դուր չի եկել, որ նկարում պատկերված արջերը ռուսական շոկոլադի հայտնի արջերին են հիշեցնում ու Երևանի արտաքին տեսքի հետ ներդաշակ չեն:

«Պետք է Սահմանադրության մեջ գրանցել, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ իրավունք չունի որևէ բան նախաձեռնել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թող իր տան բակը զարդարի իր ճաշակով, քաղաք ինչի՞ է իջել»,- հայտարարել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ասել է, թե չի հասկանում՝ ի՞նչ կապ ունեն արջերը Օպերայի բալետի և թատրոնի շենքի հետ: «Կարող էր լինել որևէ այլ նկար, Մոնա Լիզան օրինակ, բայց ա՞րջ… Ես այս նկարից Ռուսաստանի հետ կապված ասոցիացիա եմ ստանում»:

Այն, որ պատկերը նմանեցնում են ռուսական շոկոլադի նկարի հետ, ասել է նաև կինոսցենարիստ, գրող, հրապարակախոս, Վահրամ Մարտիրոսյանը: «Այս նկարը շատ հստակ ասոցացվում է սովետական երեք արջուկներ շոկոլադի հետ, որը Մոսկվայից էին բերում, քանի որ դեֆիցիտ էր: Ինչի՞ համար է սա: Որ ասոցիացիան  առաջացնի՞, որ սովետական երանելի ժամանակնե՞րը հիշեցնի, բայց ո՞րն է այդ երանելի ժամանակաշրջանը՝ դեֆիցի՞տը»:

Ներկայացնում ենք նաև ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից մի քանիսը.

«Օպերայի հրապարակում ձորում զբոսնող արջը որն է՞։ Ռուսական միշուտկա շոկոլադի զավոդի բակն ա, ինչ ա… »

«Է՞լ ում ա թվում, որ շատ անդուր է օպերայի շենքի բակում էս ախմախությու՞նը….»:

«Էդ ձեզ է թվում, որ էս իշխանության անճաշակությունը, չտեսությունը, էշությունը, հիմարությունը, ախմախությունը, ամեն ինչ այլանդակելու մոլուցքը սահման ունի»:

«Կներեք պետք է ասեմ գեղցիներ, գյուղացի չհասկանալ, ռաբիզներ, արջը ինչ՞ կապ ունի ազատության կամ դասական արվեստի հետ։ Ես չեմ հասկանում, եթե դուք էսթետիկայից չեք հասկանում, չեք կարողանում՞ մի ճաշակով մեկից խորհուրդ հարցնել։ Թե՞ ուզում եք ասել ռուսական արջն է այսուհետ իշխելու մեր ազատության վրա»:

«Չգիտեմ ինչի, ինձ թվում ա, որ շուտով Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները շունչ են առնելու, վեր կենան գնան Ազատության հրապարակից։ Տպավորությունա, որ 3-դր մասի մետրոյի անցումի նկարիչներից մեկի նկարն են բերել տեղադրել»:

 

Facebook Comments

ვაკო კუპრაშვილი

საინფორმაციო ანალიტიკური სააგენტო "INFO NEWS"-ის ჟურნალისტი

კომენტარის დატოვება

თქვენი ელფოსტის მისამართი გამოქვეყნებული არ იყო. აუცილებელი ველები მონიშნულია *

Seo wordpress plugin by www.seowizard.org.
%d bloggers like this: